Սերգեյ Շաքարյանց. ԼՂՀ-ում Ուկրաինայից էլ բարձր ժողովրդավարական մակարդակ է![]() 21 հուլիսի 2012 - 13:40 AMT PanARMENIAN.Net - «ԱՊՀ-ն տեսավ, որ ԼՂՀ-ում այլընտրանքային նախագահական ընտրություններ են կայացել, և որ այնտեղ Ուկրաինայից էլ բարձր ժողովրդավարական մակարդակ է: Արցախահայերը ապացուցել են, որ նույնիսկ պատերազմական իրավիճակում կարելի է լավ ընտրություններ անցկացնել և մտածել ապագայի մասին»,- ԼՂՀ-ի նախագահական ընտրությունների մասին այսպես ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նրա կարծիքով, ընտրությունների ժամանակ բոլորը տեսան նոր քաղաքական գործչի`Վիտալի Բալասանյանին: «Նա մարտական գեներալ է և պատգամավոր, բայց բացահայտվեց նաև որպես քաղաքական գործիչ: Եվ կարող եմ ասել, որ իր աշխատանքը փայլուն կատարեց»,- ավելացրեց քաղաքագետը: Ըստ նրա, նախագահական ընտրությունները շատ կարևոր են ԼՂՀ-ի ժողովրդի համար, բայց չեն նպաստի երկրի միջազգային ճանաչմանը. «20-րդ ընտրություններն էլ այդ գործընթացում վճռորոշ չեն լինի: Եվրամիությունն արդեն հրաժարվել է այն հայտարարությունից, որ Ստեփանակերտի հետ ուղիղ կապեր կհաստատի»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |