Անդրեյ Արեշև. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունն ազդանշան էր Բաքվի համար, որ պետք է հաշվի նստել իրողությունների հետ![]() 23 հուլիսի 2012 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ, Սևծովյան և Կասպից ավազանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշևը գտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահաների հայտարարությունը հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունների մասին բավականին դրական է հայկական կողմի համար: «Այն նոր երանգներ է պարունակում, որոնք նյարդային արձագանք ունեացան Ադրբեջանում: Պաշտոնական Բաքվի համար բավականին պարզ ազդանշան էր, որ չի կարելի անտեսել այն իրողությունները, որ ձևավորվել են տարածաշրջանում և գոյություն ունեն արդեն 20 տարի»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Թեև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բավականին խորամանկ ձևակերպումներ են օգտագործում և հայտարարել են, որ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, որ նրանք արդեն ճանաչում են դե-ֆակտո Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ձգտումը ժողովրդավարական կերպով կազմակերպված կյանք հաստատելու առումով: Եվ, անշուշտ, սա շատ դրական ազդակ է, կարծում եմ, դա անպայման դրական ազդեցություն կունենա բանակցային գործընթացի ողջ ընթացքի համար»,-հավելել է Արեշևը: Իր հերթին քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի գծով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը գտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ծանրակշիռ հայտարարությունը պայմանավորված էր ՌԴ դիրքորոշմամբ ԼՂՀ ընտրությունների հարցում: Նա նշեց, որ Արևմուտքը չի ճանաչում ընտրություններն ԼՂՀ-ում, Բաքվի աջակցությունը ստանալու համար Իրանի հարցում և գտնում է, որ նախագահական ընտրություններն ապօրինի են ու վնասում են բանակցություններին: Ըստ Ալեքսանդրովի, շնորհիվ ՌԴ դիրքորոշման, որը չի համարում, որ ժողովրդավարական ընտրությունները խանգարում են բանակցային գործընթացին, հաջողվեց թույլ չտալ համանախագահների հայտարարության մեջ անթույլատրելի ձևակերպումներ: Partner news Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը Partner news |