Արեշև. Բաքվի սպառազինումն առաջնային չէ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար![]() 23 հուլիսի 2012 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի սպառազինումը առաջնային չէ Ռուսաստանի արտաքին քաղաքականության կամ խոշոր ռուսական ընկերությունների, օրինակ, «Ռոսօբորոնէքսպորտի» համար: Այդ մասին հայտարարել է Երևանում քաղաքագետ, Սևծովյան և Կասպից ավազանի տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշևը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին: «Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը ներառում է նաև այն ըմբռնունը, որ ռազմա-քաղաքական ռազմավարական բալանսի կտրուկ փոփոխությունը կվնասի նաև ՌԴ շահերին Հարավային Կովկասում, հետևաբար և Հյուսիսային Կովկասում ու այլ տարածշրջաններում»,-ասել է նա: Արեշևը նշել է, որ ռազմական համագործակցությունը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև այնպիսի համապարփակ բնույթ չի կրում, ինչպես հայ-ռուսականը: Ըստ նրա, սպառազինության առաքումներով զբաղվում են առանձին ռուսական ձեռնարկություններ: «Հավատացեք, ռուսական կառավարությունը միշտ չէ, որ իրական ռեսուրսներ ունի, կանոնակարգելու համար առանձին տնտեսվարող օբյեկտների առևտրային գործունեությունը»,-ասել է Արեշևը: Քաղաքագետը չի բացառել նաև, որ արևմտյան երկրները նույնպես առաջիկայում կզինեն Ադրբեջանին: Գուցե ԱՄՆ-ն դա ուղղակիորեն չանի, քանի որ որոշակի սահմանափակումներ կան, բայց կանի, օրինակ, Իսրայելի միջոցով: Partner news Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին Partner news |