Ստեփան Սաֆարյան. Միջազգային կառույցների կողմից ԼՂՀ ընտրությունների քննադատությունը կապված է ՀՀ սխալ մոտեցման հետ

Ստեփան Սաֆարյան. Միջազգային կառույցների կողմից ԼՂՀ ընտրությունների քննադատությունը կապված է ՀՀ սխալ մոտեցման հետ

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը մեկնաբանել է միջազգային կառույցներում ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ բացասական արձագանքը, հայտարարելով, որ նրանց հայտարարությունները սպասելի էին` հաշվի առնելով այդ կազմակերպություններում Հայաստանի վարած քաղաքականությունը:

«Չեմ կարող նեղանալ միջազգային կառույցներից, եթե խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ է: Եթե միջազգային կառույցներում հայկական կողմի մոտեցումն այնպիսին է, որ պետք է լինի մորատորիում, և ոչ հայերը, ոչ ադրբեջանցիները չպետք է խոսեն ղարաբաղյան հակամարտության մասին, ապա մի մեղադրեք այն եվրոպացիներին, ովքեր անտեղյակ են խնդրին և կարող են իրենց նմանատիպ արտահայտություններ թույլ տալ»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Սաֆարյանն ընդգծել է, որ շատ դժգոհ է միջազգային կառույցներում ղարաբաղյան խնդրի ներկայացմամբ և այդ ոլորտում Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունից:

Partner news
 Ուշագրավ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները
Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին
Partner news