IFC-ն ռեկորդային 80 մլն դոլար է ներդրել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման համար

IFC-ն ռեկորդային 80 մլն դոլար է ներդրել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման համար

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն օժանդակել է Հայաստանում մասնավոր սեկտորի զարգացմանն ներդնելով ռեկորդային 80 մլն ԱՄՆ դոլար նախորդ ֆինանսական տարվա ընթացքում, միաժամանակ տրամադրելով խորհրդատվական ծառայություններ տեղական ընկերություններին մի շարք ոլորտներում` ներառյալ էներգաարդյունավետության և սննդի անվտանգության ոլորտները, ասվում է IFC-ի մամլո հաղորդագրության մեջ:

IFC-ն ներդրումներ է կատարել 6 ծրագրում, որոնք օգնել են տեղական բանկերին ընդլայնել վարկավորումը փոքր ձեռնարկությունների և գյուղատնտեսական ընկերությունների համար, որոնք հանդիսանում են տնտեսության շարժիչ ուժը:

IFC-ի կողմից իրականացվող այլ ծրագրերը կենտրոնացել են աշխատատեղերի ստեղծման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, ինչպես նաև տեղական ընկերությունների մուտքը միջազգային շուկաներ օժանդակելու հարցերին:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ավելացրել ենք Հայաստանին տրամադրվող օժանդակությունը` գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանքները թեթևացնելու նպատակով»,- ասել է Թոմաս Լյուբեքը՝ IFC Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրենը: «Մենք կշարունակենք օժանդակել փոքր և միջին ձեռնարկություններին` խթանելով էներգախնայողությունը և օգնելով բանկերին լուծել եվրոպական ֆինանսական շուկաների վրա տնտեսական անորոշության ազդեցության խնդիրը»:

IFC-ի 2012 ֆինանսական տարվա Հայաստանյան գործունեության հիմնական արդյունքները հունիսի 30-ի դրությամբ. • IFC-ն տրամադրել է 30 մլն. ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ACBA-Credit Agricole բանկին՝ ագրոբիզնեսին և միկրոֆինանսավորմանը օժանդակելու համար գյուղականտարածքներում, ընդլայնելով ֆինանսների հասանելիությունը և ավելացնելով աշխատատեղերը:

• IFC-ի ֆինանսավորումն օգնել է Հայաստան Byblos բանկին բարձրացնել բնակարանային շինարարության ֆինանսավորման հասանելիությունը, և օժանդակում էՀայաստանի էներգախնայողությանն ուղղված առաջին վարկավորման փաթեթներին, որոնք առաջարկվել են տեղական բանկի կողմից` օգնելով խնայել էներգիան ևնվազեցնել ջերմոցային գազի արտանետումները:

• IFC-ի 15 միլիոն դոլար կազմող ֆինանսավորումը HSBC Armenia բանկին, այդ թվում մոտ 4 միլիոն ԱՄՆ դոլար IFC-Կանադայի Կլիմայի փոփոխության ծրագրից, օգնում էբանկին օժանդակել կայուն էներգետիկան և տրամադրել փոխառություններ փոքր ու միջին ձեռնարկություններին, որոնք հետաքրքրված են ներդրումներ անելէներգախնայող տեխնոլոգիաների մեջ, նպաստելով ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը:

• IFC-ն տրամադրում է նաև խորհրդատվական օժանդակություն գործընկեր-բանկերին՝ վերականգնվող էներգիայի և էներգախնայողության ֆինանսական գործիքներնախագծելու համար Հայաստանի Կայուն էներգիայի ֆինանսավորման ծրագրի միջոցով, քաջալերելով նաև բանկերին ընդունել բնապահպանական և սոցիալականմիջազգային ստանդարտները և նպաստել ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը:

• Տեղական բանկերին IFC-ի տրամադրել է մոտ 30 մլն. ԱՄՆ դոլարի ֆինանսական երաշխիքներ առևտրի ոլորտում, օժանդակելով տեղական ընկերությունների արտաքինառևտրին առնչվող գործարքներին:

• IFC-ն շարունակել է օժանդակել Լիդիան Ինտեռնեյշնըլ/Lydian International/` ոսկու հանքաարդյունաբերական ընկերությանը, ուղղված աշխատատեղերի ստեղծմանը ևնպաստելու Հայաստանի տնտեսական աճին:

• IFC-ն Հայաստանի Ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրով աջակցում է կառավարությանը բարեփոխել տեսչական ստուգումների համակարգը, օգնելգործարարներին խնայել ժամանակն ու միջոցները, միևնույն ժամանակ ավելի արդյունավետ դարձնելով տեսչական ստուգումների համակարգը:

• IFC-ն մեկնարկել է Հայաստանի Սննդի անվտանգության բարելավման ծրագիրը՝ աջակցելու Հայաստանի սննդամթերք արտադրող ընկերություններ մուտքը նոր շուկաներ,բարձրացնելու սննդի անվտանգության խնդիրների վերաբերյալ իրազեկության մակարդակը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---