Սուրեն Սիրունյան. Արամ Մանուկյանն ու ՀՀՇ վարչության անդամները չեն ցանկանում, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա25 հուլիսի 2012 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Արման Մանուկյանն ու ՀՀՇ որոշ անդամներ չեն ցանկանում, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀՇ նախկին անդամ և Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը: Որպես ապացույց նա բերել է Մանուկյանի ու ՀՀՇ այլ անղամների արձագանքը արդեն մեկ ամսից ավելի գործող «Ելք» քաղաքացիական նախաձեռնությանը, որը ցանկանում է հասնել նրան, որ Սիրադեղյանը վերադառնա: Սիրունյանը նաև «հետաքրքիր պատմություն» է պատմել Արամ Մանուկյանի մասին, թե ինչպես նա, երբ գլխավոր դատախազը պետք է միջնորդությամբ հանդես գար խորհրդարանում Վանո Սիրադեղյանի ձերբակալության մասին, խնդրել էր Վանո Սիրադեղյանին, որ ինքը չմասնակցի քվեարկությանը, կամ քվեարկի միջնորդությանը կողմ: «Քանի որ նա փոխնախարար էր և նրան կարող էին ազատել պաշտոնից: Եվ ոչ միայն Արամ Մանուկյանը: Եթե մարդիկ փորձեն հերքել հիմա իմ ասածը, ապա կարող եմ ևս մի քանի անուն թվարկել»,-ասել է Սիրունյանը: Ասուլիսի սկզբում Սիրունյանը խնդրեց լրագրողներին ՀԱԿ-ի հետ կապված հարցեր չտալ: ՀՀ ՆԳ նախկին նախարար և Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաազդեցիկ զինակիցներից էր ու ՀՀՇ ականավոր գործիչ: Սիրադեղյանը մեղադրվում է մի շարք աղմկահարույց սպանությունների ու մահափորձերի կազմակերպման մեջ 1992-94թթ.: 1998թ. Լևոն Տեր-Պտրեոսյանի հրաժարականից հետո, քննությունը այդ գործերի վերաբերյալ ակտիվացավ, իսկ գործով մեղադրյալները հայտնեցին, որ այդ ամենը կատարվել է Սիրադեղյանի ցուցումով: 2000թ. Սիրադեղյանը փախավ Հայաստանից և այժմ միջազգային հետախուզման մեջ է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |