Հայաստանում ինտերնետ արագագործությունը 1 անձի հաշվարկով 3 մեգաբիթ վայրկյան է

Հայաստանում ինտերնետ արագագործությունը 1 անձի հաշվարկով 3 մեգաբիթ վայրկյան է

PanARMENIAN.Net - Այսօր ինտերնետ ադմինիստրատորի կամ ինտերնետի օրն է:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխտնօրեն Գրիգորի Սաղյանը պարզաբանեց, որ այսօրն իրականում ինտերնետ ադմինիստրատորի օրն է, սակայն համարում են նաև ինտերնետի միջազգային օրը:

ՀԿ-ի փոխտնօրենը նշեց, որ Հայաստանում ինտերնետի միացումը սկսվել է 1988 թվականից, իսկ անհատներին ինտերնետ միացումը հասանելի է դարձել 2000 թվականին: Հայաստանում ինտերնետի տարածման համար բեկումնային են եղել 2000 և 2007 թվականները, երբ կտրուկ իջավ ինտերնետի գինը:

Բանախոսը նշեց, որ Հայաստանում այսօր մեկ անձին հաշավարկով ինտերնետի արագագործությունը 3 մեգաբիթ վայրկյան է, իսկ օրինակ, Կորեայում և Ռուսաստանում` 100 մեգաբիթ:

Գրիգորի Սաղյանը նշեց նաև, որ Հայաստանում ինտերնետի թողունակությունը գործնականում անսահմանափակ է, սակայն օգտագործվում է 60 գիգաբիթ վայրկյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---