Հայաստանի նախագահը Լոնդոն է մեկնել Օլիմպիադայի բացմանը![]() 26 հուլիսի 2012 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Հուլիսի 27-ին նախագահը ներկա կգտնվի Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը նույն օրը կմասնակցի նաև Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրվող ընդունելությանը: Աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում կմասնակցի Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպվելիք ընդունելություններին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |