Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում Սիրիայի հայ համայնքի համար, համոզված են «Սարդարապատում»![]() 27 հուլիսի 2012 - 14:56 AMT PanARMENIAN.Net - «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը և Հարություն Մեսրոպյանը խիստ քննադատության են ենթարկել Հայաստանի իշխանությունների գործունեությունը, մասնավորապես` Սփյուռքի նախարարությանը` Սիրիայի հայ համայնքին աջակցելու հարցում: «Այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, խաղաղ ժամանակ գերնախարարություն պետք է հանդիսանար Սփյուռքի նախարարությունը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Չուգասզյանը: Ըստ նրա, «Հայկական աշխարհ» և «Արի տուն» ծրագրերի փոխարեն պետք է ավելի ակտիվորեն աշխատել, որպեսզի Մերձավոր Արևելքի հայ համայնքներից արևմտյան երկրներ արտագաղթողների հոսքն ուղղվի Հայաստան: Ինչ վերաբերում է հայկական իշխանություններին, թե նրանք գաղտնի աշխատանքներ են տանում Սիրիայի հայերի անվտանգությունն ապահովելու համար, ապա Հարություն Մեսրոպայնն ընդգծել է, որ «գաղտնիության ետևում թաքնված է անգործությունը»: Նա նաև անդրադարձել է Հայաստանի աղետալի դեմոգրաֆիական իրավիճակին` նշելով, որ եթե 1989թ Հայաստանում, Արցախում և Ջավախքում բնակվում էր 4 մլն մարդ, ապա նրանց թիվն այսօր այդ տարածքներում 2.5 մլն է: Մեսրոպյանն ընդգծել է, որ եթե գործող իշխանությունները ի վիճակի չեն լուծել երկրի և ժողովրդի առջև ծառացած խնդիրները, ապա նրանք պետք է հեռանան, ինչպես որ ընդունված է ամբողջ աշխարհում, և հնարավորություն տան այդ հարցերը լուծելու այն ուժերին, որոնք ի վիճակի են դա ավել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |