VivaCell-MTS առաջատար է օպերատորների թվում պետբյուջե վճարած հարկերի քանակով

VivaCell-MTS առաջատար է օպերատորների թվում պետբյուջե վճարած հարկերի քանակով

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2012 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում կապի օպերատորներից առաջատար դիրքում է «Ղ-Տելեկոմ» ընկերությունը՝ ապրանքանիշը՝ VivaCell-MTS: Ընկերությունն առաջին կիսամյակում վճարել է շուրջ 7 մլրդ դրամ՝ գրավելով չորրորդ տեղը ՀՀ խոշոր հարկ վճարողների ցուցակում:

Նրան հաջորդում է «ԱրմենՏել» օպերատորը՝ ապրանքանիշը Beeline, շուրջ 5 մլրդ դրամով:

Կապի երրորդ օպերատոր «Օրանժ Արմենիան» մեծ խզումով 41-րդ տեղում է, առաջին կիսամյակում ընկերությունը համալրել է պետբյուջեն 705,2 մլն դրամով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---