Սիրիայից հայերի մեծ հոսք դեպի Հայաստան չի լինի, գտնում է արաբագետ Սուրեն Մանուկյանը

Սիրիայից հայերի մեծ հոսք դեպի Հայաստան չի լինի, գտնում է արաբագետ Սուրեն Մանուկյանը

PanARMENIAN.Net - Սիրիահայերի մեծ հոսք դեպի Հայաստան չի լինի, մամլո ասուլիսի ժամանակ ասաց արաբագետ Սուրեն Մանուկյանը: Նրա կարծիքով Սիրիայի հայ համայնքը միանգամից չի գա Հայաստան, նրանք այնտեղ ունեն կուտակած կապեր, սեփական բիզնես և այլն: Բացի այդ, ըստ արաբագետի, Սիրիան բազմաթիվ ճգնաժամեր է տեսել, իսկ այնտեղի հայկական համայնքը միշտ իշխանությունների հետ համագործակցության եզրեր է գտել: Այդ իսկ պատճառով մասնագետը գտնում է , որ որոշակի հոսք կլինի, բայց չի գերազանցի 2 հազարը: Նա գտնում է, որ Հայաստանը կարող է և պարտավոր է պատրաստ լինել դրան, բայց և շատ լավ պայմաններ չի կարող ապահովել նրանց համար:

Մանուկյանը կարծում է, որ շաբաթական մեկ անգամ պետք է պատվիրակություն ուղարկել այնտեղ, հանդիպել հայ համայնքի հետ, որ նրանք զգան, որ թիկունք ունեն: Ի տարբերություն շատ ազգային փոքրամասնությունների, նրանք ունեն հայրենիք, չի փակվել հայկական դեսպանությունն ու հյուպատոսությունը: Իսկ ինչ վերաբերում է սիրիահայերի Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումներին, ապա արաբագետի կարծիքով, նրանց դա պետք է Եվրոպական Միության երկրներ վիզա ստանալու համար: Նրա խոսքով, սիրիական անձնագրով դա շատ ավելի դժվար է, քան հայկական անձնագրով:

Արաբեգետը գնտում է, որ Սիրիան արտաքին հույս ունի միայն Ռուսաստանից, քանի որ Չինաստանը միայնակ դուրս չի գա ԱՄՆ-ի դեմ:

Ինչ վերաբերում է հայերին, ապա, ըստ Մանուկյանի, նրանք պաշտպանում են ներկա նախագահ Բաշար Ասադին և դա բնական է, քանի որ նրա օրոք հայ համայնքը մեծ արտոնություններ է ստացել և դա երախտագիտության նշան է:

Մասնագետը նաև գտնում է, որ Սիրիայի իրավիճակը զուտ ներքին հակամարտություն չէ և ընդդիմությունը հսկայական աջակցություն է ստանում դրսից: Այլապես այդ հարցը մեկ շաբաթում կլուծվեր:

Partner news
 Ուշագրավ
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին
«Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա
Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը
«Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա
Partner news