Լևոն Շիրինյան. Թուրքիայի հետ մերձեցման կողմնակիցները հերթական դասը ստացան![]() 31 հուլիսի 2012 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը մեկնաբանել է վերջերս Թուրքիայում ընդունված օտարերկրյա ներդրումների մասին օրենքի հավելվածը, որի համաձայն հայերին արգելվում է ներդրումներ կատարել Թուրքիայում: Ըստ նրա, Հայաստանն այդ ցուցակում նշված է այնպիսի ոչ ժողովրդավարական երկրների շարքում, ինչպիսին Հյուսիսային Կորեան է, ինչն անուղղակի կերպով նպատակ ունի վնասել Հայաստանի հեղինակությանը միջազգային հանրության աչքերում: Շիրինյանը գտնում է, որ Հայաստանի համար դրանում նաև դրական պահ կա, քանի որ Թուրքիայի հետ մերձեցման կողմնակիցները հերթական դասը ստացան: «Հերթական անգամ հայ քաղքենին սառը ցնցուղ ստացավ… Հերթական անգամ Թուրքիան իր իրական դեմքը ցույց տվեց հայ ժողովրդին…»: «Պետք չէ պատրանքներ ունենալ Թուրքիայի հարցում: Քաղաքականության մեջ ամենավտանգավոր բանը պատրանքներն են»,-ասել է նա: Շիրինյանը հավելել է, որ ՀՀ իշխանությունները ևս պետք է նմանատիպ օրինագծեր մշակեն ու ընդունեն՝ ելնելով ազգային անվտանգության շահերից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |