Տիգրան Դավթյան. ՏՏ ոլորտը ՀՀ էկոնոմիկայի ամենադինամիկ զարգացող ոլորտներից է

Տիգրան Դավթյան. ՏՏ ոլորտը ՀՀ էկոնոմիկայի ամենադինամիկ զարգացող ոլորտներից է

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը օգոստոսի 1-ին այցելել է Հայաստանի գերազանցության տեխնոլոգիական կենտրոն, որի կազմում գործում է երեք ընկերություն՝ «Բումերանգ Սոֆթուեր» ՍՊԸ-ն, «Էներջայզեր Գլոբալ Սերվիսիզ» ՓԲ-ն և «Գալերի Սիսթեմզ» ՓԲԸ-ն: Նախարարը ծանոթացել է կենտրոնի հնարավորություններին, որն այսօր շուրջ 50 ծրագրեր է առաջարկում սպառողին, որոնք պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում: Այդ ծրագրերի թվում են լուծումներ POS-տերմինալների համար, բջջային հեռախոսների ծրագրային ապահովում: «Ուրախալի է, որ մեր մասնագետները կարող են իրենց ավանդն ունենալ այդ ոլորտում և իրենց արտադրանքն առաջարկել աշխարհի առաջատար ընկերություններին»,-ասել է նախարարը:

Տիգրան Դավթյանը հավելել է, որ ՏՏ ոլորտը ամենադինամիկ զարգացողներից է Հայաստանում: Նախարարը կարևորել է, որ արտադրանքն արտահանման է գնում, այստեղ աշխատում են երիտասարդ մասնագետներ, որոնք իրենց ապագան տեսնում են Հայաստանում:

«Բումերանգ Սոֆթուերն» գործում է արդեն 15 տարի և ապահովում է ողջ գործընթացը՝ ծրագրի նկարագրություն, ծրագրավորում, արտաքին մոնտաժի դիզայն, վաճառքի ձեռնարկ, այդ թվում ապահովում է իր ապրանքի տեխնիկական աջակցությունը:

«Էներջայզեր Գլոբալ Սերվիսիզ» ՓԲ-ն ծրագրային ալահովման ընկերություն է, որը մասնագիտացած է օֆշորային ծրագրավորման և ամբողջ աշխարհում իր գործընկերներին ՏՏ ծառայությունների մատուցման մեջ: Ծրագրավորումը կատարվում է ծրագրավորման բոլոր լեզուներով, ներառյալ՝ Java, C++, C#, Assembler, Cobol և այլն:

«Գալերի Սիսթեմզ» ՓԲԸ-ն կազմակերպություն է, որը զբաղվում է միկրոսխեմաների դիզայնով: Այն մասնագիատացած է 0.35; 0.18 նանոմետր տեխնոլոգիաների դիզայնի վրա:

Կենտրոնի նորագույն մշակումներից է mobile commerce ծառայության ներդրումը ՀՀ բանկային համակարգում, որը ենթադրում է առևտուր բջջային հեռախոսի միջոցով, որի նախաձեռնողն է «Յունիբանկ» ՓԲԸ-ն Boomerang Software-ի հետ համատեղ: Նոր ծառայությունը թույլ կտա հաճախորդներին կառավարել բանկային հաշիվները, գործարքներ կատարել, վճարել հաշիվները:

7  01.08.12 - ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը այցելեց «Բումերանգ սոֆթուեր» ընկերություն
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---