Լ. Զուրաբյանը ողջունել է բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են ՀԱԿ ակտիվիստների ճակատագրով

Լ. Զուրաբյանը ողջունել է բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են ՀԱԿ ակտիվիստների ճակատագրով

PanARMENIAN.Net - ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հանդես գալով խուլիգանության համար ազատազրկման տարբեր ժամկետների դատապարտված ՀԱԿ ակտիվիստների աջակցության համար կազմակերպված ակցիայի ժամանակ, ցուցարարների ուշադրությունը հրավիրել է նրան, որ ակցիան տեղի է ունենում ՀԱԿ-ի ձևավորման 4-րդ տարելիցի օրը:

«Եվ այն, որ մենք տոնում ենք ՀԱԿ-ի 4-րդ տարելիցը ակցիայով, վկայում է ՀԱԿ էության մասին»,-ընդգծել է նա:

Զուրաբյանի խոսքով, ՀԱԿ-ը պայքարում է երկրում ֆունդամենտալ ժողովրդավարական արժեքների համար: «Եվ ՀԱԿ-ի երիտասարդ սերունդը ցույց տվեց, որ 2007-2008թ-ից տեղի ունեցող սերնդափոխությունը, լավ արդյունք է տվել և որ նրանք պատրաստ են հայտնվել բանտում` հանուն այդ արժեքների»:

Նա հավելել է, որ եթե երկրում կա նման երիտասարդություն, «ապա այս բռնատիրության օրերը հաշված են»:

Զուրաբյանը նաև ողջունել է քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներին, որոնք կապ չունեն Կոնգրեսի հետ, սակայն անհանգստացած են վերջինիս ակտիվիստների ճակատագրի համար և եկել են մասնակցելու այս բողոքի ակցիային:

2011թ. օգոտոսի 9-ին ոստիկանությունը ձերբակալել է Հակ ակտիվօստներին: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---