«Բարգավաճ Հայաստանը» պատասխանել է Յուրի Վարդանյանին

«Բարգավաճ Հայաստանը» պատասխանել է Յուրի Վարդանյանին

PanARMENIAN.Net - ԲՀԿ մամլո ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված հայտնի ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի հայտարարության հետ:

“Հարգելի պարոն Վարդանյան, մեծ հարգանքով Ձեր հանդեպ ուզում եմ նշել, որ ՀՀ Աժ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տ. Ուրիխանյանի կողմից որևէ վիրավորանք Ձեզ չի հասցվել, այլ պարզապես հայտնվել է կարծիք, թե լավ կլիներ Ձեր բացակայության տարիներին ոչ թե ԱՄՆ-ում լինեիք, այլ Հայաստանում ու ներդնեիք Ձեր ավանդը տվյալ սպոտաձևի զարգացման գործում: Ինչ է համաձայն չէ՞ք: Լավ չէ՞ր լինի, որ Հայաստանում լինեիք, թե՞ լավ չէր լինի, որ Ձեր ներդրումն ունենայիք:”

Ինչ վերաբերվում է դաստիարակության վերաբերյալ Ձեր մտորումներին, կարծում ենք դրանք տեղին չեն և չարժէ Ձեզ, որպես մեծանուն մարզիկի, մտնել բարդ ինտելլեկտուալ քաղաքական բանավեճերի մեջ քաղաքական գործիչների հետ: Մի՛ ենթարկվեք պրովոկացիաների և մի հետևեք պրովոկացիոն բնույթի հրապարակումներին: Ոչ ոք չի պատրաստվում քաղաքականացնել սպորտը, պարզապես ասուլիսի ժամանակ լրագրողը հարց հնչեցրեց, որին տրվեց շատ դրական ու կամեցողական պատասխան: Որտեղից առաջացավ բացասական և սուտ տեղեկատվությունը վիրավորանքի մասին, մեզ հայտնի չէ: Հուսով ենք, որ Դուք կվերանայեք Ձեր անտեղի արտահայտությունները, -ասվում է կուսակցության մամլո հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---