Սարգսյան-Պուտին հանդիպման գլխավոր թեմաները եղել են Սիրիան և Ղարաբաղը, այլ ոչ թե Եվրասիական միությունը, կարծում է Կարեն Բեքարյանը

Սարգսյան-Պուտին հանդիպման գլխավոր թեմաները եղել են Սիրիան և Ղարաբաղը, այլ ոչ թե Եվրասիական միությունը, կարծում է Կարեն Բեքարյանը

PanARMENIAN.Net - Նախօրեին Մոսկվայում կայացած Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման գխավոր թեմաները եղել են Սիրիայում տիրող իրավիճակը, ղարաբաղյան հակամարտությունը և տարածաշրջանային անվտանգությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացում» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը:

«Այժմ մենք բավական եռուն տարածաշրջան ունենք, տարածաշրջան բառի լայն իմաստով»,- նշել է նա:

Նրա խոսքով, Սիրիայում իրավիճակն արդեն դուրս է եղել մեկ պետության շրջանակներից և հաշվի առնելով Հայաստանի և Սիրիայի միջև կապերը, բնական է, որ երկու նախագահները ցանկություն են ունեցել քննարկել Սիրիայում իրավիճակի հնարավոր զարգացումները: Դրա հետ կապված նա հիշեցրել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում պատասխանատու են հարավային ուղղության համար:

Բեքարյանը նաև նշել է, որ Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո Կրեմլն առայժմ հանդես չի եղել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ինչ-որ նախաձեռնությամբ: Ինչ վերաբերվում է Եվրասիական միությանը, ապա Բեքարյանի խոսքով այդ հարցը նույնպես կարող էր քննարկվել Մոսկվայում, սակայն չի եղել գլխավորը: Դրա հետ կապված նա ոչ կոռեկտ է համարել որոշ ԶԼՄ-ների պնդումները, որ Եվրասաիական միությունը եղել է Պուտինի և Սարգսյանի միջև բանակցությունների գլխավոր թեման:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---