Կարեն Բեքարյան. Պետք չէ կապել գազի գնի մասին հայտարարությունը և Եվրասիական միության հարցերով հատուկ հանձնաժողովի ստեղծումը

Կարեն Բեքարյան. Պետք չէ կապել գազի գնի մասին հայտարարությունը և Եվրասիական միության հարցերով հատուկ հանձնաժողովի ստեղծումը

PanARMENIAN.Net - Գազի գնի մասին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունների և հատուկ հանձնաժողովի ստեղծման միջև, որը զբաղվելու է Եվրասիական միության հարցերով, կապ չկա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացում» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը: «Գազի գնի մասին որոշում չի ընդունվել: Ուղղակի ամրագրվել է, որ առկա է փոխադարձ համաձայնություն գազի գնայոցաման սկզբունքների շուրջ»,- հայտարարել է նա:

Բեքարյանի խոսքով, կողմերն «ընդունել են գազի միջազգային գների փաստը, որ տարածաշրջանում տարբերություն կա գազի միջազգային գներից և դա պետք է հաշվի առնել, և հայկական տնտեսությունը պետք է պահպանի մրցունակությունը գազի գնի վերջնական որոշումից հետո»:

Նա դրա հետ կապել է նաև Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, որ նա «կողմ» է և իր կողմից ջանքեր կգործադրի հայկական տնտեսության և նրա մրցունակության զարգացման համար:

«Այժմ մենք գազի գնի մասին համաձայնագիր չունենք: Մենք ունենք այն, որ հակառակ կողմը գիտակցում է մեր կողմից բարձրացված խնդիրները»,- հավելել է փորձագետը:

Հայաստանն ու Ռուսաստանը փոխհամաձայնության են եկել հանրապետություն ներմուծվող ռուսական գազի գնի հարցում: Այդ մասին օգոստոսի 8-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսասատնաի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում:

«Մենք այսօր խոսել ենք այնպիսի կարևոր թեմայի շուրջ, ինչպիսին է Հայաստան ներմուծբող բնական գազի գինը: Կարծում եմ, որ փոխհամաձայնության ենք եկել դրա ձևավորման սկզբունքների շուրջ»,-ասել է Հայաստանի նախագահը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---