ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ ԼՂՀ-ՈՒՄ ԱՇԽՈԻԺԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ12 հունվարի 2005 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա հունիսին ԼՂՀ-ում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնց նախաշեմին ձեւավորվում են մի քանի նոր քաղաքական միավորումներ: Մոտ օրերս կկայանա «մեր տունը Հայաստանն է» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության նախաձեռնող խմբի նախագահն է ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Արարատ Պետրոսյանը, կուսակցության ծրագիրը կդառանա Լեռնային Ղարաբաղի միավորումը Հայաստանին: Աշխուժություն են ցուցաբերում նաեւ հին կուսակցությունները: Այսպես` Արցախի «Դաշնակցություն» կուսակցության կենտրոնական կոմիտեն անցյալ տարվա վերջին հանդես է եկել կտրուկ քննադատությամբ ԼՂՀ կառավարությունում իրականացված կադրային փոփոխությունների վերաբերյալ: Շատերն այդ փաստը գնահատում են որպես «Դաշնակցության» անցումն ընդդիմության շարքերը` հանդեպ Լեռնային Ղարաբաղի գործող իշխանության: Հիշեցնենք, որ 2004 թվականի հոկտեմբերին Ստեփանակերտի քաղաքագլխի ընտրությունների ժամանակ, դաշնակների կողմից աջակցվող թեկնածուն հաղթանակ տարավ իշխանամետ թեկնածուի նկատմամբ: Միեւնույն ժամանակ, «Դաշնակցությունը» ԼՂՀ կառավարական մարմիններում պահպանում է մի քանի պաշտոն, այդ թվում նաեւ Անվտանգության խորհրդում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |