Սիրիայի հայ համայնքը չի ցանկանում տեղափոխվել Հայաստան, կարծում է Ռուբեն Սաֆրաստյանը

Սիրիայի հայ համայնքը չի ցանկանում տեղափոխվել Հայաստան, կարծում է Ռուբեն Սաֆրաստյանը

PanARMENIAN.Net - Սիրիայի հայ համայնքը չի ցանկանում տեղափոխվել Հայաստան, Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նշել է, որ չնայած Հայաստանում տարածված լուրերին, որ ողջ համայնքը ցանկանում է հեռանալ Սիրիայից, համայնքի ակնառու ներկայացուցիչներից ոչ ոք նման հայտարարությամբ հանդես չի եղել: Դրա հետ կապված նա նշել է, որ հիմա Հալեպի հայկական թաղամասերում մի քիչ նվազել է վտանգը:

Սաֆրաստյանը նշել է, որ համայնքը որոշ ժամանակով երեխաներին հեռացրել է երկրից, իսկ ինքը մնացել և պաշտպանում է իր ունեցվածքը: Նրա խոսքով, մեկ այլ համայնք, ի տարբերություն հայկականի, կարող էր խուճապի մատնվել, և մեր համայնքի հանգիստ գործողությունները վկայում են «մեր ժողովրդի մեծ պատմական փորձի մասին»:

Սաֆրաստյանը կրկին նշել է սիրիական հարցում Հայաստանի զգույշ լինելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով այնտեղ հայկական համայնքի առկայությունը: «Չեմ կարծում, որ ինչ-որ հայ ցանկանում է, որպեսզի համայնքին վտանգ սպառնա, որպեսզի այն կանգնի ոչնչացման սպառնալիքի առաջ»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---