Լևոն Շիրինյանը Ռուսաստանի հասցեին Թուրքիայի սպառնալիքների մասին. միջուկային տերության հետ կատակներ չեն անում

Լևոն Շիրինյանը Ռուսաստանի հասցեին Թուրքիայի սպառնալիքների մասին. միջուկային տերության հետ կատակներ չեն անում

PanARMENIAN.Net - «Միջուկային տերության հետ կատակներ չեն անում»,- հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը` մեկնաբանելով թուրք պատգամավոր Սինան Օհանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը թույլ չեն տա Ռուսաստանին Ղարաբաղում պատերազմի դեպքում օգնել Հայաստանին: Քաղաքագետը նշել է, որ Անդրկովկասը Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի գոտին է և նա պատրաստ է ուժ կիրառել հանուն դրանց պաշտպանության, ինչպես դա եղավ 2008-ին Վրաստանի հետ պատերազմի ժամանակ:

Շիրինյանը հիշեցրել է, որ 91-92թթ. Թուրքիան նույնպես ցանկացել է ավելի ակտիվ միջամտել Անդրկովկասի գործերին, սակայն շուտով հանգստացել է մարշալ Եվգենի Շապոշնիկովի հայտարարությունից հետո այն մասին, որ «թուրքական զորքերի շարժը դեպի Արաքս կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկ»:

Շիրինյանի խոսքով, Թուրքիայի գլխավոր քաղաքական նպատակը Հայաստանին որպես քաղաքական գործոն վերջնականապես շարքից դուրս բերելն է: Այդ առումով նա նշել է, որ թուրքերը` որպես «ագրեսիվ ազգ», անընդհատ փորձում են դուրս գալ իրենց շրջանակներից, ինչի մասին վկայում է Սինան Օհանի հայտարարությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---