Հայաստանի Կոմկուսը սեպտեմբերի 9-ին 6 թեկնածու կառաջադրի ՏԻՄ ընտրություններում![]() 14 օգոստոսի 2012 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կառաջադրի 6 հոգու թեկնածություն: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նրա խոսքով, ՀԿԿ-ից թեկնածուների այդքան քիչ թիվը բացատրվում է ընտրություններին մասնակցելու համար խոշոր ֆինանսական միջոցների անհրաժեշտությամբ, որոնք կուսակցությունը չունի: Միաժամանակ Թովմասյանը նշել է, որ եթե երկրում անցկացվեն նորմալ ընտրություններ, ապ կհաղթի ՀԿԿ-ն, հենց նորմալ ընտրությունների բացակայությամբ է պայմանավորված կուսակցության անհաջողությունը մայիսի 6-ի ընտրություններում: «Հակակոմունիստական հիստերիան շարունակվում է»,- ասել է նա և հավելել, որ եվրոպացի դիտորդներն իրենց գնահատականում նշել են, որ մայիսյան ընտրությունները խախտումներով են ընթացել: Partner news Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը Partner news |