Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասհանը սպառել է իր ռեսուրսները, կարծում է Խոսրով Հարությունյանը![]() 16 օգոստոսի 2012 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Գյումրու քաղաքապետի ընտրությունները ոչ մի ազդեցություն չեն ունենա 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների վրա: Այդ մասին Երևանում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը: Մեկնաբանելով Գյումրիում «Բարգավաճ Հայաստանի» հաղթանակը մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչպես նաև քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սամվել Բալասանյանի սպասվող հաղթանակը, Հարությունյանը նշել է. «Ասենք նույնիսկ նախագահական ընտրություններում Գյումրիում ՀՀԿ-ն կպարտվի: Բայց դրանից աշխարհը չի կործանվի»: Միաժամանակ պատգամավորը նշել է, որ համոզված է` նախագահական ընտրությունների ժամանակ գործող նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կհաղթի Գյումրիում: «Ժամանակը ցույց կտա»,- հավելել է նա: Ինչ վերաբերվում է Գյումրու ներկա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործունեության գնահատականին, ապա Հարությունյանը զերծ է մնացել դրանից, հայտարարելով, որ դա պետք է անեն գյումրեցիները: Նա միայն նշել է, որ Ղուկասյանը «սպառել է իր բոլոր ռեսուրսները»: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |