ՀՀ ՊՆ. ՀԱՊԿ ԱԱՀՈՒ զորավարժություններն իրենց ծավալով և բնույթով աննախադեպ կլինեն Հայաստանի համար![]() 17 օգոստոսի 2012 - 15:56 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) «Փոխազդեցություն 2012» զորավարժություններն իրենց ծավալով և բնույթով աննախադեպ կլինեն Հայաստանի համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, «զորավարժություններն առավելագույնս մոտ կլինեն մարտական գործողություններին»: Նա նշել է, որ զորավարժությունների մասնակիցների համար արդեն կառուցվել է Հայաստանի համար աննախադեպ վրանային ճամբար: Ինչ վերաբերվում է զինծառայողների և տեխնիկայի կոնկրետ քանակությանը, որոնք կմասնակցեն տարբեր երկրներից, ապա Հովհաննիսյանը խոստացել է, որ առաջիկայում ՊՆ-ն ստույգ տեղեկատվություն կտարածի: ՀԱՊԿ ԱԱՀՈՒ համատեղ զորավարժությունները տեղի կունենան 2012-ի սեպտեմբերին Հայաստանում: Զորավարժությունների հիմնական թեման կդառնան երկրների զորքերի միավորված խմբավորման գործողությունները պայմանական հակառակորդի հարձակման և հակահարձակման անցնելու դեպքում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |