Թուրքիայի նոր սահմանադրությունն ավելի բարենպաստ կլինի հայերի համար, կարծում է Վահրամ Տեր-Մաթևոսյանը![]() 20 օգոստոսի 2012 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նոր սահմանադրությունն ավելի բարենպաստ կլինի հայերի և երկրի այլ կրոնական փոքրամասնությունների համար, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Նա նշել է, որ սահմանադրական հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպել են Թուրքիայի հայ համայնքի հետ և լսել նրա կարծիքները ու պահանջները: Միաժամանակ փորձագետը նշել է, որ դա վերաբերվել է ոչ միայն հայ համայնքին, և որ բոլոր ազգային և կրոնական փոքրամասնությունների հետ հանձնաժողովն անցկացրել է շատ թափանցիկ աշխատանք: «Հուսով ենք, որ նոր սահմանադրությունում առաջընթաց կլինի գոնե ազգային ինքնության հարցում»,- ասել է նա և հիշեցրել, որ թուրքական սահմանադրությունում չկա ազգային փոքրամասնությունը բնորոշումը, այլ միայն կրոնական փոքրամասնություն: Տեր-Մաթևոսյանը նաև շոշափել է Հայաստանի քաղաքացիների խնդիրը, ովքեր անօրինական բնակվում են Թուրքիայում և փաստացի ոչ մի իրավունք չունեն: «Ես կարծում եմ, որ եթե նոր սահմանադրությունը ձևավորվի և դրան համապատասխան լիբերալիզացվեն օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերը, ապա կբարելավվի հայ համայնքի և Հայաստանի քաղաքացիների դրությունը, նրանք կկարողանան ավելի ազատ այցելել Թուրքիա և ստանալ աշխատանքի իրավունք»,- ասել է նա: Partner news ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա Partner news |