ԵԱՀԿ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԵԼ Է ԱՂԴԱՄ 2 փետրվարի 2005 - 22:46 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԵԱՀԿ փաստահավաք հատուկ առաքելության խմբի անդամները մեկնել են Աղդամ: Ի սկզբանե նախատեսված էր եղել, որ խումբն այսօր կայցելի Իրանի հետ սահմանակից Զանգելանի շրջան, սակայն առաքելության անդամների հոգնածության, նաեւ ճանապարհների վիճակի պատճառով որոշվել է Զանգելան կատարելիք այցը հետաձգել, իսկ դրա փոխարեն մեկնել Ստեփանակերտին համեմատաբար մոտ` Աղդամի շրջան: Հիշեցնենք, որ Աղդամի շրջանն ազատագրվել է Լեռնային Ղարաբաղի հայկական ուժերի կողմից 1993 թվականի հունիս-հուլիս ամիսներին: Ռազմաճակատի այդ կարեւոր հատվածում վերահսկողության հաստատման արդյունքում ապահովված է ԼՂՀ կենտրոնական շրջանների եւ Ստեփանակերտի անվտանգությունն Աղդամի պլացդարմից անընդհատ գնդակոծումից: Աղդամի պլացդարմի գրավումով զգալիորեն կրճատվել է նաեւ ճակատային գիծը եւ փրկվել բազմաթիվ բնակիչների կյանքը: Անվտանգության գոտու տարածքների վերահսկողությունը, այդ թվում նաեւ Աղդամի շրջանի, մինչեւ օրս հակամարտության գոտում մարտական գործողությունների չվերսկսման միակ իրական երաշխիքն է:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |