Սերգեյ Շաքարյանց. Ազնավուրը չպետք է համերգ տար Ախալցխայում![]() 22 օգոստոսի 2012 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Շառլ Ազնավուրը չպետք է համերգ տար Ախալցխայում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Բնական էր, որ հայությունը բացասաբար է ընդունելու այդ փաստը: Ազնավուրը շատ լավ գիտեր, որ Ախալցխայում և այլ վրացական քաղաքներում կան հայ քաղբանտարկյալներ, որոնց անարդարացիորեն են ազատազրկված: Նա պարտավոր էր տեղյակ լինել ջավախահայության վրա գործադրվող ճնշումների մասին` որպես Շվեյցարիայում Հայաստանի դեսպան և որպես հայ: Բայց նա Ախալցխայում հանդես եկավ համերգով որպես շանսոնյե, որպես Ֆրանսիայի քաղաքացի»,- նշեց նա: Դրա հետ մեկտեղ Շաքարյանցը բացառեց Ազնավուրի` համերգով հետաքրքրված լինելը գումարային առումով` նշելով, որ նա կարիքավոր մարդ չէ: «Նա գործել է որպես Արևմուտքի ներկայացուցիչ, որպես շոու-բիզնեսի աստղ: Սա արևմտյան շոու-բիզնեսի աստղի հերթական համերգն էր, ոչ ավելին»,- ասաց նա: Քաղաքագետը հավելեց, որ չի կարծում, թե համերգն Ախալցխայում այդքան կարևոր էր շանսոնյեի համար այն պատճառով, որ այդտեղ է ծնվել նրա հայրը: Partner news ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա Partner news |