Քաղաքագետ. Ազնավուրի համերգով Ախալցխայում Սահակաշվիլին փորձեց սիրաշահել ջավախահայ ընտրազանգվածին

Քաղաքագետ. Ազնավուրի համերգով Ախալցխայում Սահակաշվիլին փորձեց սիրաշահել ջավախահայ ընտրազանգվածին

PanARMENIAN.Net - Ազնավուրի համերգով Ախալցխայում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին փորձեց սիրաշահել ջավախահայ ընտրազանգվածին: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Պետք չէ մոռանալ, որ առջևում Վրաստանի նախագահական ընտրություններն են, իսկ ընդդիմությունն ամեն կերպ իր կողմն է գրավում երկրի ազգային փոքրամասնություններին, այդ թվում` ջավախահայությանը: Այդ համերգը Վրաստանի ներքաղաքական խաղերի մի դրվագ էր»,- հայտնեց նա:

Դրա հետ մեկտեղ քաղաքագետը շեշտեց, որ ֆրանսահայ շանսոնյեի համերգը նաև Թուրքիային և Ադրբեջանին ակնահաճո երևալու Վրաստանի նկրտումների արդյունքն է: «Պատահական չէ, որ համերգը տեղի ունեցավ վրաց-թուրքական բարեկամության հուշարձանի հարևանությամբ: Դա ծախու երկրի քաղաքականություն է, Վրաստանի ծախված կառավարությունը կատարեց հերթական պատվերը»,- նշեց Շաքարյանցը` հավելելով, որ չի կարծում, թե Ազնավուրի այդ համերգը որևէ էական ազդեցություն կունենա հայ-վրացական երկկողմ հարաբերությունների վրա:

Partner news
 Ուշագրավ
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին
«Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա
Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը
«Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա
Partner news