HP-ի եռամսյակային կորուստները կազմում են 9 մլրդ դոլար![]() 23 օգոստոսի 2012 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Համակարգիչներ արտադրող աշխարհի խոշորագույն Hewlett-Packard ընկերությունը հայտարարել է ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակի գալիք կորուստների մասին: Ընդհանուր առմամբ այն կկազմի 8,9 մլրդ դոլար, հաղորդում է Agence France-Presse-ը` հղելով HP-ի նախագահ Մեգ Ուիթմանի հայտարարությանը: Ուիթմանը նման լուրջ կորուստները բացատրել է նրանով, որ ընկերությունը գտնվում է վերակազմավորման նախնական փուլում, ինչը կտևի մի քանի տարի: 2012թ մայիսին Hewlett-Packard ղեկավարությունը հայտարարել էր այն մասին, որ ստիպված է լինելու աշխատանքից հեռացնել 25-27 հազար աշխատակիցների: Կրճատումները պետք է իրականացվեն մինչև 2014թ: Այս գործողությունները մտնում են նաև գլոբալ վերակառուցման ծրագրի մեջ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |