«Հայկական ժամանակ». Վարդան Օսկանյանի առաջադրվելու հարցը դուրս մնա՞ց օրակարագից

«Հայկական ժամանակ». Վարդան Օսկանյանի առաջադրվելու հարցը դուրս մնա՞ց օրակարագից

PanARMENIAN.Net - «Նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգից նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի առաջադրման հարցը դուրս է եկել, -գրում է «հայկական ժամանակը»:

Վարդան Օսկանյանը երեկ չի ցանկացել պատասխանել թերթի հարցերին և խնդրել է զրույցը թողնել մի ուրիշ օրվա: Օսկանյանի և ԲՀԿ-ի նախագահի թեկնածուի վերաբերյալ թերթի հարցերին երեկ պատասխանել է Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը.«Բոլոր փորձերը` ստանալ ավելին, քան ասել է Գագիկ Ծառուկյանը առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ, բոլոր ինտերպրետացիաներով, տարբեր վարիացիաներով, արժանանալու են նույն պատասխանին` երբ որ «Բարգավաճ Հայաստանը» հարմար գտնի խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին, այդ ժամանակ էլ կասի: Որևէ մեկի որևէ փորձ` կորզել ավելին` տարբեր ենթատեքստերով, տարբեր անհեթեթ վարկածներ դնելով շրջանառության մեջ, տարբեր անլուրջ հոդվածներ դնելով շրջանառության մեջ, արժանանալու են նույն պատասխանին` երբ «Բարգավաճ Հայաստանը» հարմար գտնի, այդ ժամանակ էլ կխոսի: Ավելին Բարգավաճի որևէ ներկայացուցչից որևէ մեկը` նույնիսկ ամենահամառը, չի կորզել և չի կարողանալու կորզել ավելին»-ասել է նա:

Partner news
 Ուշագրավ
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին
«Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա
Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը
«Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա
Partner news