Առողջական պատճառներով ծառայությունից հեռացված զինծառայողները 5 տարին մեկ անգամ կանցնեն վերափորձաքննության

Առողջական պատճառներով ծառայությունից հեռացված զինծառայողները 5 տարին մեկ անգամ կանցնեն վերափորձաքննության

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն օգոստոսի 23-ի նիստում փոփոխություններ է կատարել ՀՀ «Զինապարտության մասին» օրենքում:

Ինչպես բացատրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը, ներմուծված փոփոխությունները ենթադրում են, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առողջական վիճակի պատճառով ՀՀ զինված ուժերից վաղաժամկետ արձակված զինծառայողները հաշվառվում են ՀՀ ԶՈՒ պահեստազորում և 5 տարին մեկ անգամ ենթակա են վերափորձաքննության, որի արդյունքներով առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայությանը պիտանի ճանաչվելու և 27 տարին լրացած չլինելու դեպքում ենթակա են ուղարկվելու շարունակելու զինվորական ծառայության օրենքով սահմանված չծառայած ժամկետը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---