«Ժողովուրդ». Սյունիքում ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը կոալիցիա են կազմել![]() 24 օգոստոսի 2012 - 10:03 AMT PanARMENIAN.Net - «Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ը տեղամասային ընտրական հանձնաժողովի իր տեղերը տվել է ՀՀԿ ներկայացուցիչներին: Երեկ քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանի նախընտրական հոլովակում ՀԱԿ ներկայացուցիչ Ռաֆիկ Ասրյանը կոչ է արել քվեարկել հանրապետական թեկնածուի օգտին: Ստացվում է, որ Սյունիքում ՀՀԿ-ՀԱԿ կոալիցիա են կազմել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը զարմացավ տեղեկությունից: «Առաջին անգամ եմ լսում նման բան, տեղյակ չեմ: Ես ամեն ինչից չէ, որ տեղյակ եմ, առաջին անգամ Ձեզնից եմ լսում»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Կապանի քաղաքապետի ևս երկու թեկնածու կա. ՀՅԴ գործող քաղաքապետ Արթուր Աթայանն ու անկուսակցական Գագիկ Աթաջանյանը, որը, ըստ որոշ տեղեկությունների, օրերս ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու»,-գրում է թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |