Շարմազանովը խորհուրդ է տվել Թուրքիային Կովկասի զարգացման համար բացել Հայաստանի հետ սահմանը

Շարմազանովը խորհուրդ է տվել Թուրքիային Կովկասի զարգացման համար բացել Հայաստանի հետ սահմանը

PanARMENIAN.Net - Նախօրեին Բիշկեկում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը` Հայաստանի քննադատությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի «օկուպացիային» պետք է վերջ դրվի, քանի որ այն մեծ խոչընդոտ է Հարավային Կովկասի զարգացման համար:

Ի պատասխան թուրք դիվանագետի հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Թուրքիայի քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչներ պարբերաբար առաջնորդվում են գեբելսյան քարոզչության սկզբունքով, այն է` եթե ասես բավական մեծ սուտ և այն կրկնես, մարդիկ արդյունքում կհավատան դրան:

Ի գիտություն թուրք դիվանագետի` նշեմ, որ Հարավային Կովկասի զարգացման խոչընդոտ հանդիսանում են հենց Թուրքիան և Ադրբեջանը: Առաջինը շուրջ երկու տասնամյակ շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությանը, իրականացնում է ժխտողական քաղաքականություն և մերժում իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, իսկ երկրորդն արհամարհում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ ԼՂ խաղաղ բանակցություններին միտված ջանքերը` շարունակելով օկուպացրած պահել ԼՂՀ որոշ տարածքներ:

Եթե թուրք պաշտոնյան իսկապես այդքան մտահոգ է Հարավային Կովկասի զարգացման խոչընդոտմամբ, ապա արդարացի կլինի` կոչ անի, որ իր երկիրը կատարի իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, դադարեցնի փակ պահել Եվրոպայի միակ փակ սահմանը և չմիջամտի ղարաբաղյան կարգավորման գործընթացին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---