Սարգիս Գրիգորյան. Սիրիայի ընդդիմության անունից տարածված հայտարարությունը սադրանք է

Սարգիս Գրիգորյան. Սիրիայի ընդդիմության անունից տարածված հայտարարությունը սադրանք է

PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմության անունից տարածված հայտարարությունը սադրանք է: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը: «Ինչպես գիտենք, ընդդիմությունը Սիրիայի հայ համայնքին սպառնացող հայտարարության տարածումից կարճ ժամանակ անց հերքեց, որ հայտարարության հեղինակն ինքն է: Տարածողը կարող են լինել երկրի իշխանությունները, որպեսզի ինչպես հայ համայնքին, այնպես էլ այլ ազգային փոքրամասնություններին իրենց կողմը գրավեն: Մյուս կողմից չի բացառվում նաև արտաքին ուժի, մասնավորապես Թուրքիայի մասնակցությունն այդ սադրանքին` երկրի ներսում տիրող իրադրությունն առավել սրելու նպատակով»,- նկատեց նա:

Արաբագետի խոսքով` արևմտյան երկրները ակտիվորեն չեն միջամտում, քանի որ դեռևս ժամանակը չէ. նրանք սպասում են իրավիճակի առավել սրմանը: «Ինչ վերաբերում է Սիրիայի հայ համայնքին, ապա այն շատ կազմակերպված է և, ամենայն հավանականությամբ, դժվար թե պառակտվի, երբ քաղաքական հակամարտությունն ավարտվի: Բայց պետք է նշեմ, որ սիրիահայ համայնքը, մեծ թիվ կազմելով երկրի երկու խոշորագույն քաղաքներում` Դամասկոսում և Հալեպում, մշտապես հակամարտող կողմերի ուշադրության կենտրոնում է լինելու: Համայնքը չեզոքություն է պահպանում, սակայն իշխանությունն ու ընդդիմությունը պարբերաբար փորձելու են յուրաքանչյուրն իրենց կողմը գրավել բնակչության այդ հատվածին»,- նշեց Գրիգորյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---