Հալեպում իրավիճակը գնալով սրվում է. վաղ առավոտյան հայկական ծերանոցի մոտ ռումբ է պայթել26 օգոստոսի 2012 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հալեպում իրավիճակը գնալով ավելի է սրվում: Այսօր վաղ առավոտյան Հալեպի Բոստան Փաշա թաղամասում գտնվող հայկական ծերանոցի մոտ ռումբ է պայթել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց գրող-հրապարակախոս, ֆեյսբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջ» անկախ նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը: Ըստ նախնական տեղեկությունների` կան վիրավորներ հարակից շենքերի բնակիչների շրջանում: Բարաբխտաբար, ծերանոցում մարդ չի եղել, քանի որ օրեր առաջ ծերանոցի բնակիչներին տարհանել էին: Բոստան Փաշա շրջանը թեև հայկական չէ, սակայն այստեղ կան հայկական խանութներ: Նոր գյուղի և Բոստան Փաշայի փողոցներում ամբողջ գիշեր պայթյուններ են որոտացել: Կրակոցներն ու պայթյունները չեն լռել նաև հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում: Այստեղ մոտ կես ժամ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Երեկ Մայսալունի շրջանից հայկական Սուլեյմանիե շրջանում է հաստատվել մի դիպուկահար, որը ժամեր շարունակ վախի մեջ է պահել անցորդներին: Դիպուկահարի թիրախը եղել է այս շրջանի քաղաքական ապահովության շենքը: Հիշեցնենք, որ այս գիշեր Հալեպի հայկական Նոր գյուղ թաղամասում ռումբի պայթյունից մահացել է 1981թ. ծնված Ալինա Մխջյանը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |