Յուրի Խաչատուրովը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի խորհրդակցությանը

Յուրի Խաչատուրովը կմասնակցի ՀԱՊԿ անդամ  պետությունների  ԶՈւ  գլխավոր  շտաբերի  պետերի  խորհրդակցությանը

PanARMENIAN.Net - 2012թ. օգոստոսի 28-ին ՀԱՊԿ միացյալ շտաբում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի աշխատանքային խորհրդակցությանը մասնակցելու նպատակով օգոստոսի 27-ին Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
---