Նոյեմբերի 18-ին կարող է վաճառքի դուրս գալ հաջորդ սերնդի Nintendo Wii U խաղային սարքը

Նոյեմբերի 18-ին կարող է վաճառքի դուրս գալ հաջորդ սերնդի Nintendo Wii U խաղային սարքը

PanARMENIAN.Net - Հաջորդ սերնդի Nintendo Wii U տնային խաղային սարքը GamePad «կոճակով» կարող է շուկա դուրս գալ նոյեմբերի 18-ին: Այդ մասին հաղորդում է Kotaku հրատարակությունը` մեջբերելով PDP խաղային աքսեսուարներ արտադրող ընկերությանը:

Nintendo-ն ներկայացրել է Wii U-ն Electronic Entertainment Expo (E3) ինտերակտիվ զվարճալիքների ինդուստրիայի ցուցահանդեսում ընթացիկ տարվա հունիսին: Նոր սարքի վաճառքի ասմաթիվը դեռ չի հրապարակվել, սակայն, ինչպես սպասվում է, Nintendo-ն պաշտոնապես կհաղորդի դրա, ինչպես նաև սարքի գնի մասին սեպտեմբերին:

PDP ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է ընկերության նոր սարքը GameStop ցուցահանդեսում և հայտարարել, որ աքսեսուարները վաճառքի դուրս կգան նոյեմբերի 18-ին Wii U խաղային սարքի դուրս գալու նախաշեմին, գրում է Kotaku-ն:

PDP մամլո ծառայության ներկայացուցիչները հրաժարվել են հաստատել կամ հերքել Kotaku տեղեկատվության Wii U-ի դուրս գալու մասին: Նրանց տվյալներով, ընկերության աշխատակիցը խոսել է միայն աքսեսուարների վաճառքի դուրս գալու ամսաթվի մասին:

Partner news
 Ուշագրավ
Սենատորները մտադիր են քննարկել ընկերության հարկային ռազմավարությունը երեքշաբթի կայանալիք լսումներում, հրավիրվել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը
Արսեն Ղազարյան. Հայկական ընկերություններն այսօր կառավարման համակարգերի պահանջարկ ունեն
Samsung GALAXY S4-ի արժեքը 370000 դրամ է: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ
ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է
Partner news