Ոստիկանությունը չի մեկնաբանում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տան խուզարկության մասին տեղեկությունները![]() 28 օգոստոսի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության մամլո ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը չի մեկնաբանել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տան խուզարկության մասին տեղեկությունները: «Ցանկացած քրեական գործի շրջանակում համապատասխան քննչական գործողություններ են անցկացվում: Եվ եթե անհրաժշետություն է լինում, մենք այդ մասին հայտարարում ենք հրապարակավ»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: Ահարոնյանը հավելել է, որ քրեական գործի շրջանակում անց են կացվում բազմաթիվ քննաչական գործողություններ, որոնց մասին կհայտարարվի լրացուցիչ: Մի շարք հայկական ԶԼՄ-ներ այսօր հայտնել են, որ ոստիկանությունն ամբողջ գիշեր խուզարկություն է անցկացրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տանը: Ըստ այդ լուրերի, խուզարկությունը կապված էր վերջերս Գյումրիում Ղուկասյանի ու ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանի կողմնակիցների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |