101-ամյա ամերիկուհին ճանաչվել է Facebook-ի ամենատարեց օգտատերը

101-ամյա ամերիկուհին ճանաչվել է Facebook-ի ամենատարեց օգտատերը

PanARMENIAN.Net - Աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցերից մեկի` Facebook-ի ամենատարեց օգտագործողը 101-ամյա ամերիկուհի Ֆլորենս Դետլորն է:Նրա համար օգոստոսի 28-ին էքսկուրս են կազմակերպել Մենլո Պարկում` ընկերության կենտրոնակայանում և հանդիսավոր ընդունելություն ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մոտ:

Հատկանշական է, որ Ֆլորենսը Facebook-ի օգտագործող է դարձել ընդամենը երեք տարի առաջ` 2009-ի օգոստոսին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Էքսկուրսից հետո Դետլորը լուսանկարվել է ընկերության առաջին դեմքերի հետ` Ցուկերբերգի և նրա տեղակալ Շերիլ Սեդբերգի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---