Էդվարդ Նալբանդյանը մեկնել Է Թեհրան Չմիավորված երկրների շարժման գագաթաժողովին

Էդվարդ Նալբանդյանը մեկնել Է Թեհրան Չմիավորված երկրների շարժման գագաթաժողովին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 30-31-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չմիավորված երկրների շարժման արտաքին գործերի նախարարների խորհրդին և գագաթաժողովին մասնակցելու նպատակով կմեկնի Իրան, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նախօրեին հաստատվել է հռչակագրի նախագիծը, որը կներկայացվի Չմիավորված երկրների շարժման մասնակից նախագահների քննարկմանը:

Չմիավորված երկրների շարժումը ձեւավորվել է դեռ սառը պատերազմի տարիներին: Դրանք այն երկրներն են, որոնք ոչ կոմունիստական էին, ոչ էլ Արեւմուտքի դաշնակից: Նրանք հայտարարեցին իրենց քաղաքական միավորման մասին: Այս շարժման հեղինակը Հարավսլավիայի նախկին բռնապետ Տիտոն էր, սակայն ՄԱԿ-ի շրջանակում այս շարժումը գոյություն ունի այն պատճառով, որ շատ երկրների հնարավորություն է տալիս մանեւրել եւ սեփական արտաքին քաղաքականությունը վարելով՝ համախմբել ուժերը եւ հանդես գալ միասնական դիրքերից:--

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---