Բրունո Դյութուան հրաժեշտ է տվել Հայաստանին![]() 29 օգոստոսի 2012 - 14:21 AMT PanARMENIAN.Net - «Օրանժ Արմենիա» ընկերության նոր գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի ներկայացմանը նվիրված մամլո ասուլիսում ընկերության դեռևս գործող ղեկավար Բրունո Դյութուան շնորհակալություն է հայտնել Հայաստանին, նրա իշխանություններին, ընկերության աշխատողներին և բաժանորդներին: «Օրանժի բոլոր ձեռքբերումները հնարավոր են դարձել «Ֆրանս Տելեկոմի» աջակցության հաշվին, աշխատողների և բաժանորդների կուռ խմբի շնորհիվ, որոնք մեծ վստահություն են հանդես բերել ընկերության նկատմամբ»,- ասել է Դյութուան օգոստոսի 29-ին Երևանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում: Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարությանն աջակցության և իր գործունեության համար հավասար մրցակցային հնարավորություններ ստեղծելու համար: Նա ի սրտե շնորհակալություն է հայտնել Հայաստանին և հայերին երկրում գտնվելու 4 տարիների ընթացքում ձեռք բերած հմտությունների և հետաքրքիր անցկացրած տարիների համար: Partner news Գյումրիում տեխնոպարկ կառուցելու մասին խոստումը շատ վաղուց է տրվել Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *777*30#, իսկ կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *777# հրահանգը Անդրեյ Պոնոմարյովը նշանակվել է ֆիքսված կապի բլոկի տնօրենի պաշտոնում Սենատորները մտադիր են քննարկել ընկերության հարկային ռազմավարությունը երեքշաբթի կայանալիք լսումներում, հրավիրվել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը Partner news |