ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԻՆՁ ՈՒՂՂԱԿԻ ԱՊՇԵՑՐԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՆՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի կողմից դատավարության էր գործուղվել լրագրողների մի խումբ: Ինձ ուղղակի զարմացրեց ադրբեջանական պատվիրակության անպատրաստվածությունը եւ պրոֆեսիոնալիզմի բացակայությունը: Դատեք ինքներդ` նույնիսկ Բուդապեշտում այդ երկրի դեսպանատան առկայության դեպքում, ադրբեջանական պատվիրակությունը չուներ թարգմանիչ: Դա անդրադարձել է նաեւ ադրբեջանական «էխո» թերթի հրապարակումների մակարդակի վրա, որոնք լույս են տեսել «Առաքելությունը կատարված է» վերնագրով, հայտարարել է օն-լայն հարցազրույցում Բուդապեշտի դատավարությունում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, բնական է, լրագրողուհին, որը ներկա էր դահլիճում, առանց թարգմանչի չկարողացավ ոչինչ հասկանալ, եւ բավարարվում էր հունգարացի փորձագետների վարքագծի «կասկածելիության» դիտարկումներով: Փետրվարի 9-ի առաջին հրապարակման մեջ Նուրին գրում է, որ «հակառակ կողմի պաշտպանական գիծը տանում էին երեք փաստաբաններ, ընդ որում, ինչպես հաջողվեց պարզել, երկու հունգարացի փաստաբանները էթնիկ հայեր էին, իսկ երրորդը ժամանել էր Երեւանից»: «Տեղեկացնեմ, որ փաստաբաններից բացի դատարանում ներկա են լինում նաեւ դատախազներ, եւ աղջիկը ուղղակի չի կռահել, որ այդ մադյար կանանցից մեկը ընդամենը դատախազ էր: Երկրորդ կինը` Գաբրիելա Գասպարը իրոք հայկական կողմի փաստաբանն էր: Իսկ Նազելի Վարդանյանը միակ հայն էր ծագումով եւ դատի ընթացքում ունի հունգարական փաստաբանի օգնականի կարգավիճակ», պարզաբանել է Հայկ Դեմոյանը: Ադրբեջանական պատվիրակության ոչ կոմպետենտ լինելը հաստատում էր նույնիսկ այն, որ դատարանին փոխանցված քարոզչական նյութերը նկարահանվել են սովորական, կենցաղային տեսախցիկով: Իսկ Խոջալուի դեպքերի վերաբերյալ տեսաերիզները, որոնք փոխանցվել են դատարանին, այնքան կեղտոտ էին, որ տպավորություն էր ստեղծվում, թե դրանք վերցված են առաջին պատահած տեսավարձույթի կետից: Եվ վերջապես, դատավորը ուղղակի անտեսեց տեսաերիզները եւ գրքերը եւ կոչ արեց առաջիկայում չտարածել դատարանի դահլիճում ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող նյութեր, եւ փաստաթղթեր չփոխանցել այդ թեմայի վերաբերյալ: Քանի որ, ինչպես արտահայտվեց դատավորը, դրանք չեն ուսումնասիրվելու եւ ոչ մի ազդեցություն չեն ունենալու դատավարության հետագա ընթացքի վրա: «Ավելացնեմ նաեւ, որ ադրբեջանական պատվիրակությանը մերժեցին Հունգարիայի լրագրողների միությունում մամլո ասուլիս կազմակերպելու հարցում: Այնպես որ «կատարված առաքելության» (ինչպես ասվում է Նուրիի հոդվածի վերնագրում) մասին գործում մտացածին շատ բան կա»,-ավելացրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---