Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ Սաֆարովի ներմանը կհաջորդի ազգային հերոսի կոչման շնորհումը![]() 31 օգոստոսի 2012 - 18:20 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ներմանը կհաջորդի ազգային հերոսի կոչման շնորհումը: «Այն, որ Ադրբեջանն առաջին իսկ օրվանից ամեն ինչ անում էր Սաֆարովի էքստրադիցիայի համար, միանշանակ է: Այն, որ Ադրբեջանը այս ընթացքում ոչինչ չխնայեց Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու համար, այդ թվում նաև հսկայական ֆինանսական միջոցներ, ևս միանշանակ է: Այն, որ նրան Ադրբեջանում պետք է ազատ արձակեին, նույնպես պարզ էր: Ես մի պահ անգամ չեմ կասկածում, որ առաջիկայում Սաֆարովին կշնորհեն նաև Ադրբեջանի ազգային հերոսի կոչում»,-հայտարարել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: Զոհրաբյանը հիշեցրել է Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովայի խոսքերն այն մասին, որ «Սաֆարովը պետք է հայրենասիրության օրինակ ծառայի երիտասարդների համար», Սաֆարովի աջակցության համար կազմակերպված հանրահավաքները, որի մասնակիցները պահանջում էին նրան ազգային հերոս ճանաչել և նրա անունով դպրոց անվանակոչել: Պատգամավորը հավելել է. «Խնդիրն Ադրբեջանը չէ: Ադրբեջանի համար հայի սպանած Սաֆարովը ազգային հերոս է: Եվրոպայի Խորհրդում կա երկիր, որտեղ հային սպանած մարդը ազգային հերոս է հռչակվում: Այս հացերն անպայման պետք է արծարծել»: Այսօր տեղեկություններ հայտնվեցին Հունգարիայից Ադրբեջան ցմահ բանտարկված Սաֆարովի էքստրադիցիայի մասին, Ադրբեջանում նրան անմիջապես ներում է շնորհվել: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: ![]() Գուրգեն Մարգարյան 2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»: Partner news Օրինագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, 66` դեմ և 1 ձեռնպահ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Partner news |