Հայաստանում Հունգարիայի հյուպատոսության մոտ ոստիկանները հսկողություն են սահմանել![]() 31 օգոստոսի 2012 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Մոտ 100 քաղաքացի էր հավաքվել Հայաստանում Հունգարիայի հյուպատոսության մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու այսօր Հունգարիայի իշխանությունների կողմից ադրբեջանցի ոճրագրոծ Ռամիլ Սաֆարովին Բաքվին հանձնելու կապակցությամբ: Բողոքի ակցիայի մասնակիցները լոլիկներ են նետել հյուպատոսության ուղղությամբ և պոկել են Հունգարիայի դրոշը, ինչից հետո ահազանգ է եղել ոստիկանություն և հյուպատոսության մոտ են հավաքվել ոստիկանները, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից: Այժմ ոսիկանները հյուպատոսության մոտ են և հսկում են տարածքը: ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |