Ա. Իսկանդարյան. Հունգարիան հաշվի էր առել Հայաստանի արձագանքը, բայց Բաքվի առաջարկը գերակշռեց![]() 1 սեպտեմբերի 2012 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Որոշում կայացնելով Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու մասին՝ Հունգարիայի իշխանությունները հաշվի առել էին Հայաստանի արձագանքը, և այն, որ այդ որոշումը կհարվածի ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Հունգարիային, սակայն «հուսով են, որ դուրս կգան դրա տակից»: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այդ արձագանքը հնարավոր չէր հաշվի չառնել…Նշանակում է, այն, ինչ առաջարկվել էր Հունգարիային, գերակշռեց այն, ինչ ակնկալվում էր, որպես արձագանք»,-ասել է նա: Ըստ Իսկանդարյանի, նա չի հավատում Հունգարիայի պաշտոնյաների այն հայտարարություններին, թե նրանք հավատացին Ադրբեջանին, որ Սաֆարովին ազատ չեն արձակի, «քանի որ նրանք հասկանում էին, որ արտահանձնումից անմիջապես հետո Սաֆարովը ազատ կարձակվի»: Նա նշեց, որ Հունգարիայում շատ ծանր տնտեսական իրավիճակ է, ինչն իր ազդեցությունն է թողել Հունգարիայի որոշման վրա: Ինչ վերաբերում է Հայաստանի և միջազգային հանրության պատասխան քայլերին Հունգարիայի հանդեպ, ապա նրանք չեն կարող ճնշում գործադրել Բուդապեշտի վրա, կարող են միայն դատապարտել, թեև դա կոնկրետ արդյունքի չի հանգեցնի և Սաֆարովին հետ Հունգարիա չի վերադարձնի: Իսկանդարյանը կարծիք է հայտնել նաև, որ դժվար թե ողջ համաշխարհային հանրությունը միանա Հունգարիայի դատապարտմանը՝ նշելով, որ «աշխարհը չի սահմանափակվում Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ափով»: ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |