Սեպտեմբերի 5-ին տեղի կունենա Հայաստանի ԱԺ արտահերթ նիստը, օրակարգում` Սաֆարովի արտահանձնումն է![]() 3 սեպտեմբերի 2012 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Երևանում ավարտվել են խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների խորհրդատվությունները: Դրանց արդյունքում որոշվել է սեպտեմբերի 5-ին գումարել Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստ: Նիստում քննարկվելու է հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին, ում հաջորդ օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ներում է շնորհվել: Խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու անհրաժեշտության մասին օգոստոսի 31-ին Հայաստանի ԱԱԽ արտահերթ նիստում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նույն օրը նա հայտարարել է, որ Հայաստանը, ի պատասխան Բուդապեշտի նման քայլի, Հունգարիայի հետ խզում է դիվանագիտական հարաբերությունները: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25 Partner news |