Այժմ Եվրոպան պետք է հասկանա, թե ինչու Ղարաբաղը երբեք չի համաձայնի ներառվել Ադրբեջանի կազմում![]() 3 սեպտեմբերի 2012 - 20:31 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ պատգամավոր, Եվրանեստի Բյուրոյի անդամ, Եվրանեստի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նամակ է հղել Եվրոպական խորհրդարանում հունգարական պատվիրակության անդամներին: Վահան Հովհաննիսյանի նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի գործընկերներ: Ցավով եմ գրում ձեզ այս նամակը, քանի որ զգում եմ, որ հայերի և հունգարացիների միջև բարեգամության ոգին գրեթե անհետացել է` կապված վերջին իրադարձությունների հետ: Ինչպես դուք հրաշալի հասկանում եք, նակտի ունեմ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին, ով ձեր երկրում ցման ազատազրկման էր դատապարտվել ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանելու կապակցությամբ: Ինչպես գիտեք, նա ձեր երկրում դատապարտվել է նրա համար, որ սպանել է լեյտենանտ Մարգարյանին, երբ վերջինս քնած է եղել: Դաժան սառնասրտությամբ նախապես ծրագրված սպանությունը կարող է հաեմատվել միայն ադրբեջանցու մոտ խղճի խայթի և զղջման լիակատար բացակայության հետ: Վերջին 8 տարիների ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները, քաղաքական առաջնորդները, հայտնի հասարակական գործիչները բազմիցս իրենց հիացմունքն են արտահայտել այս զազրելի արարքի կապակցությամբ: Այս կերպ, Հունգարիայում ոչ ոք անգամ չէր կարող կասկածել, որ Սաֆարովին Բաքվին վերադարձնելու դեպքում, կընդունվի որպես հերոս, իսկ այս վախկոտ սպանությունը` որպես հաղթանակ և գալիք սերունդների համար հպարտության աղբյուր: Դա էլ հենց տեղի ունեցավ այն բանից հետո, ինչ ձեր երկիրը որոշեց Սաֆարովին ուղարկել Բաքու, այսինքն` ազատել: Ես չեմ պատրաստվում կանգ առնել Սաֆարովի արտահանձնման իրավական կողմի վրա, որը, բացի արդարադտության նորմերի խախտումից, Ադրբեջանի կառավարության համար վտանգավոր նշան է շարունակել սադրել` սեփական ժողովրդին Հայաստանի և Լեռնայի Ղարաբաղի նկատմամբ բռնության դրդելով: Հունգարական իշխանությունների գործողությունների հետևանքները ոչ միայն կանխատեսելի էին, այլ նաև ակնհայտ, ուստի Հունգարիան լիովին պատասխանատու է նրա համար, որ ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպանը բանտում անգամ 10 տարի չի մնացել, ինչպես նաև այն քայլերի համար, որոնց կդիմի Ադրբեջանի ռազմական ռեժիմը, որն էյֆորիկ վիճակում է Սաֆարովի ազատման կապակցությամբ: Մեր եվրոպացի գործընկերների հետ կիսվող ընդհաուր արժեքներին հասցված վնասն այնքան մեծ է, որ չեմ կարծում, թե ինչ-որ ուշացած արձագանք կփոխհատուցի այն հիասթափությունն ու վրդովմունքը, որն առաջացել է: Սակայն հիմա, երբ Ադրբեջանում մարդասպանն ազգային հերոս է ճանաչվել, Հունգարիայի և այլ եվրոպական երկրների հանրությունը պետք է հասկանան պատճառները, թե ինչու Լեռնային Ղարաբաղի հայերը երբեք չեն համաձայնի ներառվել Ադրբեջանի կազմում»: ![]() Գուրգեն Մարգարյան 2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»: Partner news Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին Այս առիթով Ստրասբուրգ է մեկնել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Partner news |