ՀՌԵԱ կազմակերպությունը պահանջում է ՌԴ պետական և հասարակական շրջաններից քննադատել Սաֆարովի արտահանձնումը![]() 3 սեպտեմբերի 2012 - 19:29 AMT PanARMENIAN.Net - «Հայ-Ռուսական Երիտասարդական Ալյանս» ՀԿ-ն նախաձեռնել է նամակների հղում Ռուսաստանի մի շարք քաղաքական և հասարակական գործիչների` պահանջելով արժանի գնահատական տալ Հունգարիայի գործողություններին` ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ: Նամակում ասվում է. «Օգոստոսի 31-ին ողջ հայ ժողովուրդը և ողջ քաղաքակիրթ համաշխարհային հանրությունը ցնցվեց արտահանձնման լուրից, որին հետևց Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումն ու նրան հերոսների շարքում ներառելը: Վերջինս 2004թ փետրվարի 19-ին Բուդապեշտում դաժանաբար սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Նմանատիպ գործողությունները արդարադատության ոտնահարում և ադրբեջանական հասարակությունում հայ ժողովրդի նկատմամբ քսենոֆոբիայի և ռասայական անհանդուրժողականության սերմանման տրամաբանական շարունակություն է: Միջազգային հանրության կողմից այս հարցի հետագա անտեսումը, առավել ևս նման գործողություններին աջակցելն, անընդունելի է: Այս առնչությամբ, հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները, «Հայ-Ռուսական Երիտասարդական Ալյանսը» կոչ է անում արդար, հստակ և միանշանակ կերպով գնահատել տեղի ունեցածը»: ՀՌԵԱ ակտիվիստները տվյալ նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին և մի շարք այլ պաշտոնյաների: Նշենք, որ այսօր հայտնվել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի պաշտոնական մեկնաբանությունը, որում, մասնավորապես, ասվում է. «Ինչպես ադրբեջանական, այնպես էլ հունգարական իշխանությունների գործողությունները հակասում են միջազգային մակարդակում հասած պայմանավորվածություններին, նախ և առաջ` ԵԱՀԿ ՄԽ-ի գծով, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը»: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Հայաստանը ազգային առումով միատարր երկիր է կլանային կառավարմամբ, վստահ է բարերարը Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Partner news |