ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը մի քանի ժամով հետաձգվում է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը մի քանի ժամով հետաձգվում է

PanARMENIAN.Net - Տեխնիկական պատճառներով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստան կժամանի մի քանի ժամ ուշացումով և նախատեսված հանդիպումները կկայանան սեպտեմբերի 6-ին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի հետ:

ՀՅԴ-ն մտադիր է բողոքի ակցիա անցկացնել ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի կապակցությամբ, պահանջելով հստակ գնահատական տալ Ադրբեջանում մարդասպան Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---