Կիրո Մանոյան. Սաֆարովի էքստրադիացիայի և ներման հետ կապված միջազգային արձագանքը ադեկվատ չէր![]() 6 սեպտեմբերի 2012 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Սաֆարովի էքստրադիացիայի և ներման հետ կապված միջազգային արձագանքը ադեկվատ չէր: Նման կարծքի այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Բանախոսը կարծում է, որ բոլոր արձագանքներն ու գնատահականները լղոզված էին. «Կային մի քանի արձագանքներ, որոնք մոտ էին ադեկվատ լինելուն, սակայն չկար մեկը որը ամբողջությամբ արձանագրեր խնդիրը» : Ըստ Մանոյանի` այստեղ խնդիրը ոչ միայն մարդասպանին էքստրադիցիայի ենթարկելու և ներում շնորհելու մեջ է, այլև նրա, որ միջազգային հանրությունը չի արձանագրում, որ մարդասպանությունը տեղի է ունեցել ազգային հողի վրա և, որ այդ արարաքը հերոսացվում է Ադրբեջանի կողմից. «Հայաստանը պետք է բոլոր միջազգային ատյաններից, որոնք կապ ունեն Արցախի հետ, պահանջի հստակ գնահատկան» : Մանոյանը նշեց նաև, որ ինքը մտահոգված է երեկ ԱԺ-ում Էդվարդ Նալբանդյանի ելույթից. «Վախենում եմ, որ արդեն իսկ եղած միջազագային արձագանքով գոհանան Հայաստանի իշխանությունները և դադարեցնեն այն մեծ բողոի ալիքը, որը բարձրացել է ողջ միջազգային հանրության մոտ և իրենք արդեն խոչընդոտեն այդ գործընթացներին» : Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |