Սեյրան Օհանյանն ընդունել է ամերիկացի կոնգրեսմեն Դեն Բարտոնին![]() 6 սեպտեմբերի 2012 - 21:16 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դեն Բարթոնին:Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ Կոնգրեսի աջակցությունը հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում, մասնավորապես` ռազմական կրթության և բարեփոխումների բնագավառներում, ընդգծել է ԱՄՆ կողմից տարածաշրջանի երկրներին ցուցաբերվող հավասարկշռված մոտեցման անհրաժեշտությունը: Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը` ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է ՀՀ պաշտպանության նախարարի դիրքորոշումները փոխանցել ԱՄՆ Կոնգրեսին: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |